Գերմանիայում ոստիկանությունը 330 կգ հերոին է հայտնաբերել պահածո տեղափոխող բեռնատարում
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է երկրում հերոինի ամենամեծ թաքստոց-պահոցը, որի արժողությունը գնահատվում է 60 մլն դոլար: Ինչպես հայտնում է Business Insider-ը` թմրանյութի խոշոր քանակը հայտնաբերվել է թթու վարունգ և սխտոր տեղափոխող բեռնատարում:
Ինչպես հայտնել է դատախազը` ոստիկանությունը 330 կգ թմրանյութը հայտնաբերել է Էսսեն քաղաքում և ձերբակալել երկու մարդու:
Առգրավված խմբաքանակն ավելին է, քան 2013-ին Գերմանիայում հայտնաբերված ողջ հերոինի քանակը: Տեղի մամուլը հայտնում է, որ թմրանյութը բերվել է Իրանից, իսկ ձերբակալված անձինք եղբայրներ են, որոնք պատկանում են սիրիա-իրաքյան թմրավաճառների բանդային:











