Առաջին սարսափեցնող լուսանկարները սիրիական Քոբանի քաղաքից, որտեղ շարունակվում են թեժ մարտերը (լուսանկարներ)
Սարսափեցնող լուսանկարներ են հայտնվել Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքից, որոնցում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները թափառում են քաղաքի փողոցներում, գրում է Daily Mail-ը: Ծայրահեղականներին, մասնավորապես, կարելի է տեսնել Թուրքիայի սահմանից մոտ 180 մետր հեռավորության վրա գտնվող պաշարված սիրիական քաղաքի արվարձանների փողոցներում թափառելիս:
Երեք օր տևած միջազգային կոալիցիայի օդային հարվածների շարքը ծայրահեղականներին հետ է մղել քաղաքի ծայրամասեր: Սակայն քաղաքի արվարձանների փողոցներում քայլող իսլամիստ զինյալներին պատկերող լուսանկարները մտավախության տեղիք են տալիս, որ զինված քրդական ուժերը թուլանում են, և ինչպես ասել է ամերիկացի մի պաշտոնյա՝ «դժոխք է սկսվում»:
Հազարավոր քաղաքացիներ դեռ շարունակում են ապրել քաղաքում, իսկ քրդական զինված խմբերը երդում են տվել մինչև մահ պաշտպանել բնակավայրը:
Պենտագոնը խոստովանել է, որ օդային հարվածները բավարար չեն իսլամիստներին հետ մղելու համար, և քաղաքը, այնուամենայնիվ, կարող է ընկնել իսլամիստների ձեռքը:












































