Մերկելի այցը Միլանում բողոքի ալիքի պատճառ է դարձել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Միլան՝ բնակչության զբաղվածության և տնտեսական զարգացման հարցերով Եվրամիության գագաթաժողովին, բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Ցուցարարները պահանջում են դադարեցնել խիստ խնայողության քաղաքականությունը, որին սատարում է Բեռլինը, գրում է Взгляд-ը:
Միլանի փողոցներում բախումներ են տեղի ունեցել տասնյակ ցուցարարների և ոստիկանների միջև: Մարդիկ դժգոհ են Մերկելի այցից: Նրանք հայտարարում են, որ նա պարտադրում է իրենց խիստ խնայողության ռեժիմը, ինչի պատճառով երկրում աշխատանք չկա:
Եվրոգոտու այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդները, հաղթահարել են ֆինանսական ճգնաժամը, մինչդեռ Իսպանիայում, Իտալիայում և Հունաստանում բնակչության զբաղվածության լուրջ խնդիրներ կան:
Իտալիայում, որտեղ տեղի են ունեցել բողոքի ցույցերը, գործազրկությունը 44 տոկոս է:










