Հավայի նահանգի իշխանությունները հրաժարվել են Օբամայի պատվին լողափ վերանվանել
Ամերիկյան Հավայի նահանգի վարչական կենտրոն Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամները հետ են կանչել հայտնի Sandy Beach Park լողափն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին անվանափոխելու առաջարկը, գրում է ria.ru-ն:
Այդկերպ, լողափը կպահպանի Sandy Beach Park իր հայտնի անվանումը:
«Լողափի հետ կապված են նշանակալից պատմական և մշակութային իրադարձություններ, դրա հետ պետք չէ կատակ անել»,- ասում են տեղի բնակիչները, ովքեր հանդես են եկել լողափի նախկին անվանումը պահպանելու օգտին:
Հավայիի հեռուստատեսության անցկացրած հարցումը ստացել է 1.100 մեկնաբանություն, որոնցից 90 տոկոսը բացասական է եղել: Ընդհանուր առմամբ, տեղի բնակիչները հանդես են եկել լողափի անվանափոխման դեմ՝ մտավախություն ունենալով, որ դա շատ զբոսաշրջիկների կգրավի և լողափի անվտանգության հետ կապված խնդիրներ կստեղծի:










