Ինդոնեզիայում հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել

09:59 • 09.10.14

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներում հնագետները հայտնաբերել են հնագույն ժայռապատկերներ, հայտնում է korrespondent.net-ը:

 

Պատկերներում վայրի կճղակավոր կենդանիներ են և ձեռքերի տրաֆարետային նկարներ:

 

Պատկերները մոտ 40 հազար տարեկան են: Մասնագետները չեն բացառում, որ դրանք կարող են մարդկության պատմության գեղարվեստի ամենաառաջին նմուշներից լինել: Մինչ այս նման հին պատկերներ հայտնաբերվել էին միայն Իսպանիայում և Ֆրանսիայի հարավում:

 

Ըստ աղբյուրի՝ սա ցույց է տալիս, որ արվեստները զարգացել են միաժամանակ տարբեր վայրերում:

В Индонезии обнаружены древнейшие наскальные рисунки

Ինդոնեզիայում հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել