Գարի Կասպարովը ոչ այնքան արդյունավետ քաղաքական գործիչ է. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Գարի Կասպարովը ոչ այնքան արդյունավետ քաղաքական գործիչ է, բայց նշել է, որ Ռուսաստանում միշտ էլ ուրախ են նրան տեսնել մրցումներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ուրախ կլինենք տեսնել բոլոր նշանավոր մարզիկներին, այդ թվում և Կասպարովին: Առայժմ նրանից այնքան էլ էֆեկտիվ քաղաքական գործիչ չի ստացվում, բայց նա առաջնակարգ շախմատիստ է:
Մենք ուրախ կլինենք տեսնելու նրանց մասնակցությունը, որպեսզի վայելենք այդ հիանալի խաղը, ամբողջ աշխարհի շախմատասերները հնարավորություն ունենան ուրախանալու շախմատի զարգացման համար»,-ասել է նախագահը միջազգային մարզական կազմակերպությունների ղեկավարների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:










