Երևանի Սարալանջի պողոտայում քարաթափում է տեղի ունեցել

10:47 • 09.10.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայի կենտրոնական հատվածում հարակից լանջից քարեր են թափվել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:


Փրկարարները սահմանազատել են նշված հատվածը:


Քաղաքապետարանի ծառայությունների կողմից իրականացվում են աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: