Հռոմի պապին անակնկալ «դասախոսություն» են ներկայացրել՝ սեքսի կարևորության մասին

12:14 • 09.10.14

The Independent-ը հայտնում է, որ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անսպասելիորեն դարձել է սեքսի կարևորության մասին «դասախոսության» ունկնդիր:

 

Երկուշաբթի Հռոմի պապը հավաք է կազմակերպել, որի նպատակն է եղել ամուսնության, ամուսնալուծության, միասեռականության և սեքսի թեմաներով կաթոլիկ եկեղեցու ուսմունքի վերանայումը:

 

Այս հավաքի ժամանակ ավստրալացի Պիրոլա զույգին, որն ամուսնացած է արդեն 55 տարի, խնդրել են խոսել հաջող ամուսնության համար էական կողմերի մասին: Զույգն էլ անկեղծացել է 200 հոգևորականների առաջ: «Ամուսնությունը սեքսուալ խորհուրդ է, որի ամբողջական արտահայտությունը սեռական գործողություններն են», - մասնավորապես ասել է զույգը:

 

Հոգևորականները խոստովանել են, որ կուսակրոն հոգևորականները, մեղմ ասած, նման քննարկումներ չեն ունենում: