Ցանկացած ժողովուրդ, որը կռվում է իր ինքնորոշման իրավունքի համար, արդարացի է. Լևոն Շիրինյան

20:28 • 09.10.14

Հայերի տեսակետը պետք է լինի մեկը` ցանկացած ժողովուրդ, որը կռվում է իր ինքնորոշման իրավունքի համար` իր հայրենիքում, դա արդարացի է, մնացածը դատարկ բաներ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի այն կարծիքին, որ Ուկրաինայում պատերազմը նույն պատերազմն է, ինչ Ռուսաստանը վարել է Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղրիմում:
 

«Ժողովուրդները ինքնորոշման իրավունքի պատերազմ են մղում, որոնց դեմ են գործում բոլոր թալանչիները: Եթե Ռուսաստանը այնպիսի քաղաքականություն է վարում, որ շատերին դուր չի գալիս, դա չի նշանակում, որ նրա պաշտպանած ժողովուրդները ինքնորոշման իրավունքի համար չեն կարող կռվել»,-ասաց նա:

 

Քաղաքագետը գտնում է, որ շատ լավ կլիներ, որ չճանաչված կամ կիսաճանաչված պետությունները միանային, կոնֆեդերացիա ստեղծեին և համերաշխության քաղաքականություն վարեին: «Մենք պետք է ազատագրված երկրների նկատմամաբ համակրանք ունենանք»,-ասաց նա: