Սեպտեմբերին հայկական լրատվական կայքեր այցելած ինտերնետ օգտագործողների հաշվարկային քանակը ըստ similarweb.com-ի

15:29 • 09.10.14

 

2014 թվականի սեպտեմբեր ամսվա similarweb.com համակարգի տվյալների համաձայն՝ հայկական առաջատար կայքերի ցուցակի առաջին երկու տեղերում են News.am-ն ու Tert.am-ը:


similarweb.com-ի ներկայացրած տվյալները ցույց են տալիս կայք այցելողների քանակը, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ լսարան ունի այս կամ այն կայքը և որքան այցելու։


Հիշեցնենք, որ Tert.am-ը իր ստեղծման օրից առաջատարներից է եղել էլեկտրոնային լրատվության ոլորտում, իսկ այսօր արդեն, ավելի քան 2 միլիոն ընթերցող ունի, իսկ ֆեյսբուքի իր էջում՝ ավելի քան 205 հազար հետևորդ։


similarweb.com-ի տվյալները հասանելի են բոլորին և ցանկացած անձ կարող է հավաքել իրեն հետաքրքրող կայքի հասցեն և ծանոթանալ կայքի այցելությունների քանակին, աշխարհագրությանը, որտեղ ներկայացված է այցելությունները ըստ երկրների, լրահոսի փոխանակման տվյալներին այլ կայքերի հետ, և ներգրավվածությանը սոցիալական ցանցերին։