Սնոուդենին խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կբարդացնի Նորվեգիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները

14:25 • 09.10.14

Ամերիկացի ծրագրավորող, Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համարվում է խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր թեկնածուներից մեկը, գրում է gazeta.ru-ն՝ The Christian Science Monitor-ին հղում անելով:

 

Մրցանակի հաղթողին կհայտարարեն ուրբաթ: Եթե հաղթի Սնոուդենը, դա կարող է ակնհայտորեն բարդացնել Նորվեգիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ասված է հոդվածում: Ինչպես հիշեցնում է թերթը, Վաշինգտոնն Օսլոյի մտերիմ դաշնակիցների թվում է:

 

ԱՄՆ կառավարությունը Սնոուդենին հանցագործ է անվանում, մյուսները նրան հերոս են համարում, ասված է հոդվածում:

 

Ծրագրավորողին աջակցել են մի քանի նորվեգական առաջատար թերթեր իրենց խմբագրականներում, նրա օգտին են հանդես գալիս մի շարք իրավաբաններ և գիտնականներ, հիշեցնում է թերթը և հավելում, որ Սնոուդենի ենթադրյալ հաղթանակը «կրակ կլցնի» Նորվեգիայում շարունակվող բանավեճերի վրա, թե որքանով է իրականում անկախ Նոբելյան հանձնաժողովը:

 

Հիշեցնենք, որ Սնոուդենը ՌԴ-ում է հաստատվել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեությունը բացահայտող նյութեր հրապարակելուց հետո։