Այրող արվեստ. Նկարիչն օգտագործում է արևի էներգիան և խոշորացույցի օգնությամբ ապշեցուցիչ պատկերներ ստեղծում (լուսանկարներ)
Ֆիլիպինցի մրցանակակիր նկարիչ Ջորդան Մանգ-Օսանը կարողացել է կառավարել արևի էներգիան, որի միջոցով արվեստի գեղեցիկ գործեր է ստեղծել:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը` խոշորացույցի օգնությամբ կենտրոնացնելով արևի ճառագայթները գերտաքացած կետի վրա` նա գեղեցիկ պատկերներ է ստանում՝ վառելով փայտե տախտակները: Այս յուրօրինակ եղանակով նա պատկերում է իր հայրենի Կորդիլերների շրջանի գեղեցկությունն ու Իգորոտ ցեղի պատմությունն ու մշակույթը, որի անդամն է ինքը:






















