Նյու Յորքում բացել են «ժամանակի արկղը» (լուսանկարներ, տեսանյութ)

17:23 • 09.10.14

ԱՄՆ-ում բացել են «ժամանակի արկղը», որը 1914-ին տեղադրվել է Հին Կապիտոլիումի շենքը զարդարող առյուծի արձանի գլխում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բրոնզե արկղը բացել է Նյու Յորքի Պատմական հանրության անդամը գործընկերների հետ միասին։ Արկղի ներսում հայտնաբերվել են գրքեր, լուսանկարներ, Ուոլ Սթրիթի գործարարների փաստաթղթեր և 20-րդ դարասկզբի թերթեր։

 

Արկղը պետք է բացվեր դեռևս 1974-ին, քանի որ վրան նշված է հենց այդ ամսաթիվը։ Սակայն սերունդներին ուղղված հաղորդագրության մասին մոռացել էին և պատահաբար հայտնաբերել արձանի վերանորոգման ժամանակ։

 


 

Նյու Յորքում բացել են «ժամանակի արկղը» (լուսանկարներ, տեսանյութ)