Ուկրաինայի նոր գլխավոր դատախազի տեղակալի առանձնատունը համեմատել են Յանուկովիչի նստավայրի հետ (լուսանկարներ)
Ուկրաինական ԶԼՄ-ները Կիևի շրջանում հայտնաբերել են Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Դանիլենկոյի առանձնատունը, որն էլ ավելի մեծ է, քան նախորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նստավայրը:
Դանիլենկոյի առանձնատունը զբաղեցնում է 140 հա տարածք, Յանուկովիչինը՝ 135 հեկտար: Տունը շրջապատված է բարձր ցանցով, աղյուսե պատով, իսկ երկայնքով տեղադրված են տեսախցիկներ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Наши деньги» ուկրաինական պորտալին:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Անատոլի Դանիլենկոյի առանձնատունը՝ ֆոտոշարքով.




Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյե» նախկին նստավայրը.














