Եմենի վարչապետը նշանակումից 2 օր անց հրաժարական է տվել

11:52 • 09.10.14

Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բին Մուբարաքը, ով երկու օր առաջ էր այդ պաշտոնում նշանակվել, հրաժարական է տվել, հայտնում է Interfax.ru-ն:

 

Նա այդ քայլին է գնացել, քանի որ շիա ապստամբները դժգոհ են նրա թեկնածությունից:  Վարչապետն իր որոշումը բացատրել է «ազգային միասնությունը պահպանելու և տարաձայնություններից խուսափելու» ցանկությամբ:

 

Եմենի նախագահ Աբդու Ռաբի Մանսուր Հադին արդեն համաձայնություն է տվել հրաժարականի դիմումին:

 

Սեպտեմբերի վերջին «Ալ-Հուսի» շիական կլանը վերահսկողություն էր հաստատել հիմնական կառավարական կառույցների նկատմամբ և այժմ գտնում է, որ այդ վարչապետը «հակասում է ժողովրդի կամքին»: