ԱՄՆ-ն և Թուրքիան խումբ կուղարկեն «Իսլամական պետության» հետ բանակցությունների համար

09:25 • 10.10.14

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ ռազմական խումբ կուղարկի Անկարա՝ «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու, գրում է Газета-ն։

 

«Համատեղ ռազմական խումբն Անկարա կայցելի հաջորդ շաբաթ, որպեսզի կարգավորի ռազմական կապերը»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին։

 

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը չի սկսի ռազմական գործողություն Սիրիայում առանց այլ երկրների աջակցության։