Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևում. ԶԼՄ-ներ

13:17 • 10.10.14

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ժնևի կլինիկաներից մեկը՝ ինֆեկցիայի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ AFP-ին հղումով։

 

Ժնևում այսօր երեկոյան կայանալիք համերգի կազմակերպիչ Opus One ընկերությունը հայտնել է, որ շանսոնյեն տեղափոխվել է հիվանդանոց՝ ինֆեկցիայի կանխարգելիչ նպատակներով։ Ընկերությունում խոստացել են նոր մանրամասներ հաղորդել հնարավորինս շուտ։