Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը խոստացել է պորտապար պարել հանուն կառույցի բարեփոխումների
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը շատ բանի է պատրաստ, նույնիսկ պորտապար կպարի, որպեսզի ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատի կառույցի բարեփոխման օրինագիծը:
Russia Today-ի փոխանցմամբ՝ 58-ամյա Լագարդն այս մասին հայտարարել է քննարկումների ժամանակ, որոնք հարցի շուրջ կազմակերպել է CNN-ը:
Լագարդը նշել է, որ ԱՄՀ-ի բարեփոխման հարցը «փակուղու առաջ է ամերիկյան կոնգրեսի պատճառով»:










