Bentley-ի նոր ամենագնացը փորձարկումներ է անցնում գերմանական Նյուրբուրգրինգ ավտոդրոմում (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական հայտնի Նյուրբուրգրինգ ավտոդրոմում ֆիքսել են Bentley-ի ամենագնաց մեքենա, որը փորձարկումներ է անցնում, տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Մեքենայի թողարկումը նախատեսված է 2016-ին: Մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, թե դա աշխարհի ամենաշքեղ ու ամենահզոր ամենագնացն է լինելու, որը նոր ստանդարտներ է հաստատելու:
Մեքենային վերաբերող տվյալները խիստ գաղտնի են պահվում: Անգամ փորձարկվող նմուշը քողարկիչ գույնով է պատված: Ենթադրվում է, որ ամենաշքեղ ջիփը 320 կմ/ժ արագություն կկարողանա զարգացնել:
Հայտնի է, որ մեքենան հավաքվելու է Բրատիսլավայում, ներդրումները կազմել են 800 մլն ֆունտ, իսկ մեքենայի մոտավոր գինը 190 հազար ֆունտ կկազմի:












