«Իսլամական պետությունը» սպառնացել է ներխուժել Չեչնիա

15:28 • 10.10.14

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սպառնացել են ներխուժել Չեչնիա և առճակատում սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է Bloomberg-ը:

 

ԻՊ-ի դաշտային հրամանատարներից Թարհան Բատիրաշվիլին՝ Օմար-Չեչեն մականունով, այս ծրագրերի մասին հեռախոսով հայտնել է իր հորը:

 

Զինյալի հայրը պատմել է, որ որդին իրեն ասել է՝ չանհանգստանալ, ինքը բազմահազար հետևորդներ ունի, միասին նրանք կգնան ու «ցույց կտան այդ ռուսներին»:

 

Բատիրաշվիլիին անվանում են ԻՊ-ի ամենահաջողակ դաշտային հրամանատարներից մեկը: Իր գործողությունների ժամանակ նա ավելի քան 500 իրաքցի զինվորականի է սպանել, գրավել մի քանի կարևոր ռազմավարական կետ:

 

Նախկինում ևս իսլամիստները Չեչնիան «ազատագրելու» սպառնալիք էին հնչեցրել: