Մինսկում բացվել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստը. սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում (ուղիղ)

12:43 • 10.10.14

Մինսկում բացվել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին ժամանել են կառույցի անդամ երկրների առաջնորդները, բացի Ուկրաինայի նախագահից:

 

Բարձրաստիճան պաշտոնյաներին ողջունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

ԱՊՀ-ի առաջնորդների խորհուրդը կքննարկի հետագա զարգացմանն ուղղված 17 փաստաթղթի նախագիծ: 

 

Մինսկի Անկախության պալատում, բացի ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստից, կանցկացվեն նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերը, հայտնում է բելառուսական Belta-ն:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում մասնավորապես օրակարգում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միացման և Ղրղզստանի միացման «ճանապարհային քարտեզի» առաջարկման հարցերը:

 

Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին ակնկալվում է, որ հինգ երկրների առաջնորդներ կստորագրեն ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը: