ԵվրԱզԷՍ-ը դադարեցրել է իր գոյությունը

17:49 • 10.10.14

Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես՝ այդ փաստաթղթերի շարքում են «Եվրասիական տնտեսական ընկերակցության գործունեության դադարեցման մասին» և «Եվրասիական տնտեսական ընկերակցության գործունեության դադարեցման մասին» պայմանագրի նախագծի մասին համաձայնագիրը, հաղորդում է vesti.ru-ն:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ԵվրԱզԷՍ-ի հարուստ ժառանգությունից ոչինչ չպետք է կորի»: Նա հայտնել է, որ հիմնական տնտեսական հարցերը կփոխանցվեն Եվրասիական տնտեսական միությանը, կփոխանցվեն նաև ԵվրԱզԷՍ-ի դատարանի լիազորությունները Եվրասիական տնտեսական միության դատարանին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին ակնկալվում է, որ հինգ երկրների առաջնորդներ կստորագրեն ԵվրԱզԷՍ-ի գործունեության դադարեցման մասին պայմանագիրը: