Ֆրանսիայում հայերի և ռուսների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կան վիրավորներ

17:34 • 10.10.14

Ֆրանսիայի Սեն է Մարն դեպարտամենտի Մարյոյ լե Մո քաղաքում չորեքշաբթի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ռուսների ու չեչենների միջև, ինչի հետևանքով 2 մարդ է վիրավորվել, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

 

«Երեկոյան մոտ ժամը 21:30-ին ոստիկանները ժամանել են Մարյոյ լե Մո քաղաք հյուրանոցի մոտ երկու խմբերի՝ հայերի և ռուսների ու չեչենների միջև ծեծկռտուքի պատճառով»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը:

 

Աղբյուրը հավելել է, որ այդ ծեծկռտուքի ընթացքում երկու ռուս դանակով ծանր վնասվածքներ են ստացել: Նրանք ուղղաթիռով տեղափոխվել են Փարիզի և Փարիզի շրջանի հիվանդանոցներ: Երկու տղամարդկանց վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում, նշել է աղբյուրը:

 

16-ից 50 տարեկան վեց հայ ձերբակալվել է և կալանքի տակ առնվել: Հաղորդվում է նաև, որ նրանք մինչ այդ հայտնի չեն եղել իրավապահներին:

 

«Ներկայում այդ ծեծկռտուքի պատճառները հայտնի չեն»,- հայտնել է աղբյուրը: Գործի հետաքննությամբ զբաղվում է Մո քաղաքի տեղական ոստիկանական բաժանմունքը: