Իսրայելում 4000 տարվա հնեցման արոմատացված գինու տարաներ են հայտնաբերել
Իսրայելի հնագույն Տել Կաբրի քաղաքի ավերակներում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինու մառաններից մեկը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:
Բրոնզե դարաշրջանի խոր նկուղում հնագետները 40 կավե ամֆիրներ են հայտնաբերել, որոնցում ժամանակին ազնվական խմիչք է պահվել:
Ցավոք բոլոր ամֆիրները կոտրված են եղել: Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց մեջ խաղողի մի քանի տեսակի արոմատացված գինի է պահվել:
Արոմատացման նպատակով մի քանի տեսակի բաղադրիչներ՝ մրտենի, անանուխ, դարչին, մեղր, գիհի և տարբեր խեժեր է օգտագործվել:
Գտածոները կարևոր գիտական նշանակություն ունեն ըստ որի՝ 4000 տարի առաջ մարդիկ ոչ միայն ուղղակի գինի են ստացել, այլև՝ տարբեր համեր են հաղորդել նրանց, որոնք որպես սպեղանի կամ ծիսական խմիչք են օգտագործվել:










