Եվրամիության համագործակցությունը ԵՄ-ի հետ շարունակվելու է, ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելը խոչընդոտ չէ. Թրայան Հրիսթեա
Եվրամիության համագործակցությունը ԵՄ-ի հետ շարունակվելու է, և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն այդ համագործակցության հարցում չի կարող համարվել խոչընդոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին ԵՄ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նաև նշեց, որ համագործակցությունը շարունակվելու է, և այժմ կողմերը քննարկում են համագործակցության այն ոլորտները, որոնց շուրջ պետք է ընթանան բանակցությունները:
«Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Նախորդ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ մենք հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ և այժմ շարունակում ենք մեր աշխատանքը համաձայն այդ հայտարարության: Այժմ մենք սպասում ենք այն առաջարկներին, որոնք պետք է Հայաստանը ներկայացնի, և մենք շարունակենք համագործակցել այն ոլորտներում, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին»,- ասաց Հրիսթեան:










