Հնդկաստանում կատաղած ամբոխը մսագործի դանակով ամորձատել է աղջկան բռնաբարել փորձող տղամարդուն
Հնդիկ տղամարդն, ում բռնացրել էին երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ անելիս, այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը`Սուրեշ Կումարը բռնվել է հյուսիսարևմտյան Ռաջաստան նահանգի Գանգանագար քաղաքում, երբ տեղաբնակները լսել են աղջկա օգնության կանչերը:
Դրանից հետո կատաղած ամբոխը 40-ամյա տղամարդուն տարել է մսագործի խանութ, որտեղ մեկ ժամ շարունակ ծեծելուց հետո ամորձատել են ու թողել փողոցում:













