Իսլամիստները գրավել են սիրիական Քոբանիում քրդերի շտաբը
«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները հսկողության տակ են առել սիրիական Քոբանի քաղաքի հյուսիսում գտնվող քրդերի շտաբը, ուրբաթ հայտնել են Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի խորհրդից, գրում է Interfax.ru-ն:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Քոբանի քաղաքի տարածքի մոտ 40 տոկոսը գտնվում է ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ: Գործակալության տվյալներով՝ գրոհայինները գրավել են այն շրջանները, որտեղ գտնվել է քաղաքի քուրդ վարչակազմը: Ծայրահեղականները հարձակում են իրականացնում քրդերի դիրքերի վրա արևելքից, արևմուտքից և հարավից:
Քոբանին ռազմավարական նշանակություն ունի խմբավորման համար, քանի որ դրա գրավումը թույլ կտա կապել Հալեպի և Ռաքքայի արվարձաններում իրենց դիրքերը, ինչպես նաև հսկողության տակ առնել թուրք-սիրիական սահմանի զգալի մասը:










