Մայրաքաղաքում կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 10:00-ը կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից՝ կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի՝ բացառությամբ՝ Արցախի պողոտայի, Արին Բերդի փողոցի և նրբանցքների,Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը` պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:










