Կիմ Չեն Ընը չի մասնակցել Կորեայի Աշխատավորական կուսակցության հոբելյանական տոնակատարություններին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա չի գտնվել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 69-րդ տարելիցի տոնակատարություններին, հայտնում է Газета-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմ Չեն Ընը վիրահատվել է սեպտեմբերի կեսերին և այժմ գտնվում է հոսպիտալում։
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Հյուսիսային Կորեայում իշխանությունում է գտնվում այժմ Կիմ Չեն Ընի 27-ամյա քույրը։
Վարկածներ են հնչում, որ հյուսիսկորեացի առաջնորդը, հնարավոր է, գտնվում է կալանքի տակ։










