Ավելի քան 12.000 մարդ կարող է սպանվել, եթե ԻՊ-ը գրավի Քոբանի քաղաքը. ՄԱԿ
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ ավելի քան 12.000 մարդ կարող է սպանվել, եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականները գրավեն Սիրիայի հյուսիսում Քոբանի քաղաքը և մոտենան թուրքական սահմանին։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Սթաֆան դե Միստուրան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«700 մարդ և ևս 12.000 քաղաքացիական անձ, ամենայն հավանականությամբ, դաժանորեն կսպանվեն, եթե ԻՊ գրոհայինները մի փոքր էլ առաջ շարժվեն»,- ասել է Միստուրան։
Նրա խոսքով՝ այժմ քաղաքում, որը վերջին 3 շաբաթների ընթացքում ենթարկվում է ծայրահեղականների հարձակումներին, գտնվում է 500-700 քաղաքացիական անձ, հիմնականում՝ տարեցներ։ 10.000-13.000 մարդ արդեն լքել է քաղաքը և գտնվում է Քոբանիի և թուրքական սահմանի միջև։










