Կոնչիտա Վուրստը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի առջև` հանդուրժողականության կոչ անելով

01:09 • 10.10.14

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Թոմաս Նոյվիրտը, ով ելույթ է ունենում միրուքավոր երգչուհի Կոնչիտա Վուրստի կերպարով, համերգ է տվել Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի շենքի առջև` հանդուրժողականության կոչ անելով:


Ինչպես հայտնում է newsru.com-ը` BBC-ին հղումով, չնայած անձրևին` նրա ելույթը ունկնդրելու է հավաքվել մի քանի հարյուր մարդ: Ելույթից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում Նոյվիրտն ընդգծել է, որ ինքը քաղաքագետ չէ, սակայն զգում է, որ որպես արտիստ՝ ուղերձ ունի հանրությանը, որը պետք է հնչեցնի:


Նոյրվիտի խոսքով` ինքը մտահոգված է այն հարցով, որ միասեռ ամուսնությունները մինչ օրս շատ երկրներում քննարկման թեմա են հանդիսանում:


Եվրախորհրդարանի հրապարակի առջև հավաքված հանդիսականը նշել է, որ ելույթը հիացրել է հանրությանը: 


 

Կոնչիտա Վուրստը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի առջև` հանդուրժողականության կոչ անելով