Լոնդոնի օդանավակայաններում բուժզննում կանցկացնեն Էբոլա վարակի պատճառով
Մեծ Բրիտանիան ուժեղացված հսկողություն է սահմանում որոշ անցակետերում՝ երկիրն Էբոլայի վարակից պաշտպանելու համար։
Էբոլայի համաճարակով երկրներից Լոնդոնի «Գեթվիկ» և «Հիթրոու» օդանավակայաններ ժամանող չվերթների, ինչպես նաև «Եվրոսթար» գնացքների ուղևորները ստիպված կլինեն պատասխանել մի շարք հարցերի, իսկ որոշ դեպքերում էլ՝ բուժզննում անցնել, գրում է kommersant.ru-ն։
Ստուգումների ընթացքում օդանավակայանի աշխատակիցները կպարզեն, թե արդյոք ուղևորները եղել են համաճարակային շրջաններում, ում հետ են շփվել, ինչպես նաև ժամանման վերջին կետը։ Այդ երկրներից ժամանածներին կստուգեն բժիշկները, այլ ոչ թե անցագրային ծառայության աշխատակիցները։










