Մահափորձ է կատարվել ռուս միլիարդատեր Մելնիչենկոյի դեմ
Անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Բելգրադում գտնվող ռուս գործարար Անդրեյ Մելնիչենկոյի բնակարանի պատշգամբ, որտեղ այդ պահին գտնվել են նրա կինը և կնոջ մայրը, հայտնում է Обозреватель-ը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։
Սերբ նախկին մոդել Ալեքսանդրա Մելնիչենկոն ռուս միլիարդատիրոջ հետ ամուսնացած է 2005-ից։
Մելնիչենկոյի կարողությունը 11.4 մլրդ դոլար է, նա զբաղեցնում է ամենահարուստ ռուսների ցուցակում 9-րդ և Forbes-ի միջազգային ցուցակում 97-րդ տեղը։










