Իսպանացի զինվորականը հաղթել է «Միստեր Աշխարհ 2014» մրցույթում (լուսանկարներ)

17:08 • 10.10.14

Զինվորական Ռուբեն Լոպեսն իսպանական Նավաս դե Սան Խուան (Խայեն) շրջանից հաղթել է «Միստեր Աշխարհ 2014» միջազգային մրցույթում, որի եզրափակիչ մասը կայացել է Պերուում։ Մրցույթին ընդհանուր մասնակցել է 40 թեկնածու, գրում է rosbalt.ru-ն։

 

Մոլորակի ամենագեղեցիկ տղամարդը 22 տարեկան է, նա բարձրագույն կրթություն է ստանում ֆիզդաստիարակության ոլորտում և ծառայում է Մադրիդի El Goloso ռազմաբազայում։

 

Ռուբենը նորաձևության աշխարհ մուտք է գործել վաղ հասակից։ 2009-ին նա ճանաչվել է «Միստեր Խայեն», 2010-ին ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը «Միստեր Իսպանիա» մրցույթում, իսկ 2013-ին՝ «Իսպանիայի գեղեցիկ տղամարդ» տիտղոսը։

 

Իսպանացին վստահեցնում է, որ իր մոտ լավ է ստացվում համատեղել իր բոլոր պարապմունքները և զբաղմունքները և չի պատրաստվում թողնել ոչ մեկը։ «Ես պարտավորված չեմ ընտրելու որևէ մեկը, և ես դա չեմ անի։ Իմ աշխատանքը համատեղելի է նորաձևության հետ, այնպես որ ես չեմ պատրաստվում այն թողնել»,- խոստովանել է Լոպեսը։

 

Ինչ վերաբերում է մրցույթին, Ռուբենը պատմել է, որ մինչ այժմ չի հավատում իր հաղթանակին։ Իր խոսքով՝ «ամենավտանգավոր» մրցակիցներն իր համար եղել են Բրազիլիայի և Պուերտո Ռիկոյի մասնակիցները, ովքեր «շատ շփվող և հմայիչ էին»։