Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը լուրն իմանալուց հետո շոկ է ապրել, իսկ նրա կինը՝ լաց եղել

09:45 • 10.10.14

Ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու մասին իմացել է ռեստորանում. սկզբում նա շոկ է ապրել, այնուհետ` ծիծաղել, գրում է РИА Новости-ն։

 

«Նա շոկի մեջ էր և չէր էլ մտածում, որ նման բան հնարավոր է»,- պատմել է գրողի աշխատանքները հրատարակող ֆրանսիական հրատարակչության մամուլի խոսնակ Պասկալ Ռիկարդը։

 

«Նա կնոջ հետ ռեստորանում ընթրում էր, երբ իմացավ, որ մրցանակ է ստացել։ Լուրը նրան ուրախացրեց, նա ծիծաղեց, իսկ կինը սկսեց լաց լինել երջանկությունից»,- ասել է Ռիկարդը։

 

Հիշեցնենք, որ երեկ Շվեդական ակադեմիան և ֆրանսիական ԶԼՄ-ները փորձում էին գտնել գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոյին՝ լուրը հայտնելու համար։
 

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը լուրն իմանալուց հետո շոկ է ապրել, իսկ նրա կինը՝ լաց եղել