Հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի ընկերուհու նոր դերակատարուհին
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասում գաղտնի գործակալի ընկերուհու դերակատարուհին կլինի ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, հայտնում է Russia Today-ը:
Բոնդի դերում հանդես կգա Դենիել Քրեյգը:
Նկարահանումները կսկսվեն նոյեմբերի վերջին: Այժմ սկանդալային ֆրանսիացի դերասանուհին պաշտամունքային դերին է նախապատրաստվում ֆիլմի ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ: Սեյդուն, մասնավորապես, փորձում է «կերպարի մեջ մտնել» և իր համար զգեստներ է ընտրում:
Հայ հանդիսատեսին Սեյդուն ծանոթ է մասնավորապես «Ադելի կյանքը» աղմկահարույց ֆիլմից:










