Ռեկորդային թվով երկրներ իրենց ֆիլմերն են ներկայացրել «Օսկար» մրցանակի
«Օսկար»-ը սահմանում է առաջին ռեկորդները։ Ավելի քան 80 երկիր իր ֆիլմերն է ուղարկել Կինոարվեստի և գիտության ակադեմիա՝ քննարկման համար, հայտնում է filmpro.ru-ն։
Արդյունքում այդ ֆիլմերից կընտրվեն լավագույնները, որոնք կհայտնվեն, այսպես կոչված, «կարճ ցուցակում»՝«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
2015թ. հունվարի 15-ին կհայտարարվի «Օսկար» մրցանակի թեկնածուների ցուցակը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Իսկ մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը կկայանա 2015թ. փետրվարի 22-ին։










