Pink Floyd-ը կթողարկի իր վերջին ալբոմը

09:14 • 10.10.14

Բրիտանական պաշտամունքային Pink Floyd խմբի թողարկվելիք ալբոմը կլինի վերջինը խմբի համար, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով կիթառահար Դեյվիդ Գիլմորի և թմբկահար Նիկ Մեյսոնի հայտարարությունը:

 

The Endless River անվանումով ալբոմը կթողարկվի նոյեմբերին, դա կլինի կոլեկտիվի ամենախոշոր աշխատանքը վերջին քսան տարվա կտրվածքով: Այն նվիրված կլինի «թերագնահատված երաժիշտ Ռիչարդ Ռայթին», որը մահացել էր 2008-ին, բայց հասցրել էր մասնակցել 12 երգի ձայնագրմանը:

 

Այս շաբաթ ավելի վաղ համացանցում հայտնվել էին նոր ալբոմի երգերի անվանումները։

 

Pink Floyd-ը կթողարկի իր վերջին ալբոմը