Պուշկինի կենդանության օրոք տպագրված «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի նմուշը վաճառվել է 260.000 դոլարով

11:12 • 10.10.14

Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի նմուշը, որը տպագրվել է գրողի կենդանության օրոք, վաճառվել է 260.000 դոլարով, գրում է РИА Новости-ն։

 

«Աճուրդում ամենաթանկ նմուշը դարձել է «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը, որը նախնական 180.000 դոլար գնի դիմաց վաճառվել է 260.000 դոլարով»,- նշել է Հնագույն գրքերի տան ղեկավար Սերգեյ Բուրմիստրովը։

 

Բացի պոեմի հնագույն հրատարակությունից, ներկայացվել են նաև բոլոր ալմանախներն ու ամսագրերը, որոնցում Պուշկինը հրատարակվել է կենդանության օրոք։

 

Ներկայացվել են նաև ռուս հայտնի հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Իվան Տուրգենևի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի ինքնագրերը։
 

Պուշկինի կենդանության օրոք տպագրված «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի նմուշը վաճառվել է 260.000 դոլարով