Պուտինն առաջարկել է Մոլդովային վերանայել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանները

15:04 • 10.10.14

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Քիշնևին երկկողմ տնտեսական կապերի համար Մոլդովայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձանագրի հետևանքների վերաբերյալ ժամանակին խորհրդակցություններ չանցկացնելու համար, հաղորդում է interfax.ru-ն:

 

Ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին՝ Պուտինն առաջարկել է Քիշնևին կարգավորել այդ հարցերը մինչև 2015 թվականի ավարտը՝ Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների նմանությամբ:

 

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ «Եվրամիության և Ուկրաինայի միջև ինտենսիվ խորհրդակցությունների» արդյունքում «հաջողվել է պայմանավորվել Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական հատվածի կիրառումը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը հետաձգելու մասին»:

 

«Իսկ ո՞ւր էր Մոլդովան, ինչո՞ւ Մոլդովայի հետ չէինք կարող նման հարաբերություններ ստեղծել: Մենք ցանկանում էինք, բազմիցս դիմել ենք նման առաջարկով, բայց ցավոք, մեր մոլդովացի գործընկերներից պարզ պատասխան չենք ստացել: Այն ժամկետների սահմանում, որ ես ասացի, պետք է կարգավորել գոյություն ունեցող տարաձայնությունները և փոխզիջումային լուծումներ գտնել»,- հայտարարել է Պուտինը: