Թուրքիայում շարունակվող անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի (լուսանկարներ)
Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակումների դեմ բողոքող և Թուրքիայից օգնություն պահանջող ցուցարարները երեկ ողջ օրն ու գիշերը շարունակել են ակցիաները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, անցնող 4 օրերի ընթացքում Թուրքիայում զոհերի թիվը հասել է 35-ի:
10 զոհ գրանցվել է Դիարբեքիրում, 6-ը՝ Մարդինում, 1-ական զոհ Վանում, Ադանայում, Բաթմանում, Մուշում և այլ շրջաններում:
Երեկ Բինգյոլում տեղի ունեցած դեպքերի, ոստիկանապետի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Զոհեր են գրանցվել նաև Այնթապում:










