Թուրքիայի արևելքում հարձակման հետևանքով ոստիկանապետը վիրավորվել է, նրա օգնականները՝ սպանվել
Ներկայիս Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում անհայտ անձինք հարձակվել են նահանգի ոստիկանապետի վրա և ծանր վնասվածքներ հասցրել նրան, ինչպես նաև սպանել նրան ուղեկցող երեք սպաներին, գրում է ria.ru-ն:
Հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան նահանգի վարչական կենտրոնում, որտեղ տեղի ոստիկանապետ Աթալայ Ուրքերը ստուգում էր վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ զանգվածային ցույցերի ընթացքում վնասված ձեռնարկությունները:
Թուրքիայում երկուշաբթի օրվանից շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք կազմակերպել է քուրդ բնակչությունը Սիրիայի հակամարտությանը թուրքական կառավարության չմիջամտելու քաղաքականության դեմ:










