ԱՄՆ-ում ամուսինները հեռացել են տնից 6000 թունավոր սարդի գրոհից հետո
ԱՄՆ-ում ընտանիքն ստիպված է եղել հեռանալ իրենց տնից` 6000 թունավոր սարդի պատճառով, որոնք գրոհել են տունը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ինֆեկցիոնիստները թունավոր գազ են ցողել Միսուրիում գտնվող տան ներսում և շրջակայքում` փորձելով ոչնչացնել շագանակագույն սարդերին, որոնք տարածքում են գտնվել առնվազն 7 տարի:
Ամուսիններ Բրայան և Սյուզան Տրոստները դուրս են եկել իրենց տնից և գործ հարուցել տան նախկին սեփականատերերի և ապահովագրական գործակալությունների դեմ, իսկ տունն այժմ փակ է և բնակության համար պիտանի չէ:
Այս շաբաթ աշխատակիցները տունը ծածկելու համար 1390 քառ. մետր բրեզենտ են օգտագործել` նախքան այն թունավոր գազով լցնելը, որը պետք է ոչնչացնի սարդերին և դրանց ձվերը:














