Որոնվում է. կինը այլ քաղաքացու անձնագրով ապառիկ տեխնիկա է գնել խանութներից

12:20 • 10.10.14

2014 թվականի հունիսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Երևանի բնակչուհի Սարդարյանից, որ 2014 թվականի մայիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրել է ՀՀ քաղաքացու՝ իր անձնագիրը, որն անհայտ անձն օգտագործել է՝ տարբեր գործարքներ կատարելու համար։

Մասնավորապես՝ երկու տարբեր բանկերի միջոցով Երևան քաղաքում գործող երկու տարբեր խանութ-սրահներից, տարաժամկետ վճարման կարգով, գնել է 270.000 և 233.000 ՀՀ դրամ արժողության 2 դյուրակիր համակարգիչ և խարդախությամբ վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 503.000 ՀՀ դրամ նյութական վնաս: 

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դյուրարկիր համակարգիչներ վերցրել է լուսանկարում պատկերված կինը։  Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրվում է այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։