Արհեստական աչքը թույլ է տալիս կուրացած մարդուն 30 տարվա մեջ առաջին անգամ տեսնել (տեսանյութ)
Հյուսիսային Կարոլինայի Դյուկ Այ կենտրոնի հիվանդն աշխարհում առաջիններից մեկն է, ով ստացել է արհեստական աչք: Տեսախցիկների օգնությամբ ֆիքսվել է այն պահը, երբ նա սկսում է տեսնել 30 տարվա մեջ առաջին անգամ, գրում է Daily Mail-ը:
Երբ մեծ լույսը ներս է բերվում սենյակ, 66-ամյա Լարի Հեսթերի դեմքը հանկարծակի լուսավորվում է և մեծ ժպիտ է հայտնվում նրա դեմքին:
2014 թվականի հոկտեմբերի 1-ին Հեսթերը դարձել է ԱՄՆ-ում յոթերորդ մարդը, ով արհեստական աչք է ձեռք բերել՝ Argus II աչքի ցանցաթաղանթի պրոթեզավորման հատուկ սարք, որն ակտիվացվում է որպես տեսողական օգնություն ուղեղին լուսային ազդանշաններ ուղարկելու համար:
Սարքն, այնուամենայնիվ, չի վերականգնի նորմալ տեսողությունը, բայց դրա փոխարեն տեսողական օգնություն կտրամադրի, որը կարող է օգնել Հեսթերին տարբերել դուռը պատից կամ երթևեկելի մասում նկարված անցումը:
Հեսթերն ասել է, որ ինքը ցանկանում է հետազոտողներին տեղեկություններ տրամադրել, որոնք նրանք կօգտագործեն տեխնոլոգիան ուժեղացնելու համար՝ օգնելով հաջորդ սերնդի հիվանդներին:










