Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի հավաքած առաջին համակարգիչներից մեկն աճուրդի կհանվի

10:02 • 11.10.14

Apple կորպորացիայի հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի հավաքած առաջին համակարգիչներից մեկն աճուրդի կհանվի, հայտնում է korrespondent.net-ը։

 

Նմուշը վաճառքի կհանվի այս ամիս, Նյու Յորքում՝ Bonhams աճուրդի տանը, գնահատվում է 300.000-500.000 դոլար։ Apple 1 անվանումը կրող 200 համակարգիչներն իսկական բացառիկ նմուշներ են։

 

«Այս լոտը հիանալի վիճակում է, սա լավագույնն է, որ մենք տեսել ենք վերջին 4 տարում»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Կասանդրա Հաթանը։
 

Այն աճուրդի տուն է ուղարկել ամերիկացի հավաքորդ։

 

Սա առաջին Apple 1-ը չէ, որ հանվում է աճուրդի։ 2013-ի մայիսին մինչև օրս աշխատող 6 հին սարքերից մեկը վաճառվել է 671.000 դոլարով։ 2013-ի հուլիսին առաջին խմբաքանակից Apple 1-ը վաճառվել է 388.000 դոլարով։

 

Apple 1-ը ստեղծվել է 1970-ականների կեսերին։ Առաջին խմբաքանակը հավաքվել է ձեռքով՝ Ջոբսի ավտոտնակում։
 

Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի հավաքած առաջին համակարգիչներից մեկն աճուրդի կհանվի