Ուիլ Սմիթն ու Մարգո Ռոբին նոր ֆիլմի թրեյլերում (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասաններ Ուիլ Սմիթը և Մարգո Ռոբին նկարահանվել են ռեժիսորներ Ջոն Ռեկուայի և Գլեն Ֆիկարայի նոր՝ Focus ֆիլմում։ Համացանցում արդեն հայտնվել է քրեական կատակերգության պաշտոնական թրեյլերը, գրում է buro247.ru-ն։
Հմուտ խարդախ Սմիթի հերոսը հանդիպում է սկսնակ, սակայն մեծ հույսեր ներշնչող խաբեբա իր կյանքի ուղեկցին. Մարգո Ռոբիի հերոսուհին հաջողությամբ գումարներ է շորթում միամիտ ամերիկացիներից։ Պատմությունը, իհարկե, արտասովոր չէ, սակայն Ուիլ Սմիթը վարպետ է յուրաքանչյուր սցենար սուր կատակներով «համեմելու» հարցում։
Focus ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. փետրվարի 25-ին։










