ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵՄ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին

20:47 • 11.10.14

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ-ից՝ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի՝ Եվրոպական հարթակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանությանն ուղղված քաղաքական աջակցությունն ու անձնական նվիրվածությունն Արցախին:

 

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման թեման:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարամպետյանը: