«Իսլամական պետության» գրոհայինները կրթված կանանցից ավելի շատ են վախենում, քան օդային հարվածներից. De Telegraaf

13:34 • 11.10.14

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները կրթված կանանցից ավելի շատ են վախենում, քան ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային հարվածներից: Նման պնդմամբ է հանդես եկել նիդեռլանդական De Telegraaf թերթը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Նրանք ցանկանում են խալիֆայություն հիմնել և ստեղծել չկրթված և ճնշված հասարակություն։ Իրենց տեսակետն են պարտադրում կրոնական դպրոցներում բնակչության փոքր հատվածին (տղաներին) և աղջիկներին տգիտության մեջ պահում: Դա հետագայում ատելություն է ծնում»,- գրում է թերթը:

 

Մասնավորապես, թերթը համեմատում է «Իսլամական պետությանը» «Թալիբան» շարժման հետ, որի գրոհայինները փորձել են սպանել պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզային՝ 2014 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին միայն այն բանի համար, որ նա դպրոց էր հաճախում:

 

Թերթի կարծիքով՝ «Իսլամական պետության» գրոհայինները նման բաներ են անում ավելի մեծ մասշտաբներով: «Այդ անխիղճ մարդիկ վախենում են գրքով կանանցից ավելի, քան ամերիկյան օդային հարվածներից»:

 

Հոկտեմբերի 10-ին պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը։