ԱՄՆ նավատորմի վետերանը ներողության նամակ և 200 դոլար է ուղարկել թերթի խմբագրություն՝ 54 տարի առաջ գողացած ամսագրերի համար

19:41 • 11.10.14

ԱՄՆ նավատորմի վետերանը թերթի կրպակից մի քանի ամսագիր գողանալուց 54 տարի անց ներողություն հայցող նամակ և 200 դոլարի չեկ է ուղարկել Ֆլորիդայի The Ledger պարբերականի խմբագրություն:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Բերնարդ Շերմերհորնն ասել է, որ իր 73 տարվա կյանքի ընթացքում միշտ հետևել է կանոններին, սակայն պատանի տարիքում երբեմն զիջել է ընկերներին և նրանց նախագծած ծրագրով ամսագրեր է գողացել The Ledger-ի կրպակից:


Սեպտեմբերի 30-ին խմբագրություն ուղարկած նամակում Կալիֆորնիայի բնակիչը գրում է, որ չեկում նշված գումարը ավելին է, քան իրենց հասցրած վնասի և գողոնի արժեքը` նշելով, որ ինքը վաղուց ցանկացել է վճարել իր պարտքը: